ԱՄՆ հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններին պատուհասած ձյան և անձրևի առատ տեղումների պատճառով 17 մարդ է մահացել։ Նրանք հիմնականում եղանակային պատճառներով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ են դարձել, մի քանիսը մնացել են տապալված ծառերի տակ։
Եղանակային պատճառներով մոտ 260 ամերիկացի մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Հետաձգվել է ավելի քան 1500 ավիաչվերթ։
Ձյուն է տեղացել անգամ Արկանզաս նահանգում, որտեղ վերջին անգամ Ամանորին ձյուն էր եկել 1926 թվականին։